Ամերիկյան JPMorgan Chase բանկի բաժնետոմսերը հուլիսի 13-ին աճուրդի սկզբում աճել են ավելի քան 4 տոկոսով` մինչև 35.52 դոլար` 1 բաժնետոմսի դիմաց:
JPMorgan-ի հայտերի աճին չի խանգարել ավելի վաղ հրապարակված բանկի հաշվետվությունը 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքների մասին, որտեղ հաղորդվում էր 4.4 մլրդ դոլարի վնասի մասին, որը կազմակերպությունը կրել է ներդրումների շուկայում սխալ ռազմավարության պատճառով:
Միևնույն ժամանակ, JPMorgan-ը հայտնել է, որ ապրիլ-հունիսին բանկի զուտ շահույթը կազմել է 5 մլրդ դոլար:
Ավելի վաղ հենց բանում անհաջող ներդրումներից կորուստները գնահատել էին 2 մլրդ դոլար ու ենթադրում էին մեծացում մինչև 3 մլրդ-ի չափով: Իր հերթին, շուկայում կարծում էին, որ JPMorgan-ի կորուստները կարող են կազմել մինչև 6-7 մլրդ դոլար:
Բանկի կորուստները կապում են ռիսկային շուկայական օպերացիաների հետ, որոնք իրականացրել է JPMorgan-ի թրեյդեր Բրունո Միշել Իքսիլը, սակայն այդ մասին ուղղակիորեն ոչ մի տեղ չի ակնարկվել:
JPMorgan Chase-ը ԱՄՆ-ի խոշորագույն բանկն է բաժնետոմսերի ծավալով: 2012թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 5.38 մլրդ դոլար:







































