Հուլիսի 14-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի «Արփա» ՋէԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել.անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ 1966թ. ծնված Հուսիկ,1990թ. ծնված Հակոբ Բավեյաններին,1990թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նարեկ Մարգարյանինը` ծանր:








































