Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրավիճակը Հայաստանի շուրջ խտանում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը և Վրաստանը ԱՄՆ ու Եվրամիության հետ համատեղ միջուկային անվտանգության վարժանքներ են իրականացրել հուլիսի 9-12-ը: Այս տեղեկատվությանը զուգահեռ, երեկ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նա Երևան է գալիս աշխատանքային այցով՝ Հայաստանի արտգործնախարարի հրավերով: Ուշագրավ է, որ Վաշաձեի այցը տեղի է ունենում Իրանի ներքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցից հետո:

Մյուս կողմից` անցնող օրերը Հայաստանի համար առատ էին արտերկրյա պատվիրակությունների այցերով: Հայաստան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տարածաշրջանային հերթական այցի ընթացքում, ինչպես նաև Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այս ամենով հանդերձ, շաբաթը Վրաստանի հետ եզրափակելը բավական հետաքրքրական քայլ է պաշտոնական Երևանի կողմից` նկատի ունենալով նաև վրաց-ռուսական հարաբերության հանգամանքը: Իսկ սա շատ հետաքրքրական է դառնում նաև անցնող շաբաթ Պուտինի և Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի հանդիպման ֆոնին, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցը, հիմնասյունը հանդիսանալու են ԱՊՀ տարածքի ինտեգրացիոն պրոցեսները: Ռուսաստանից նման բավական ագրեսիվ հայտարարությունից օրեր անց Վրաստանի արտգործնախարարին Երևան հրավիրելը Հայաստանի համար իսկապես խոսուն ժեստ է Ռուսաստանի այդ հավակնոտության հասցեին: Միևնույն ժամանակ, այդ ժեստը կարող է լինել պարզապես ինքնապաշտպանության քայլ, առավել ևս, որ Ռուսաստանը Հայաստանի վրա նաև ճնշում է փորձում բանեցնել գազի գնով:

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումների ֆոնն իսկապես խտանում է, ընդ որում` նկատելի է, որ Հայաստանն այդ ֆոնին հայտնվում է առանցքային դերում: Այս համատեքստում, թերևս, պետք է ուշադրությամբ հետևել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի Ռուսաստան կատարելիք առաջիկա այցին: Չի բացառվում նաև, որ Հայաստանը փորձում է ներկայումս Իրան-Հայաստան-Վրաստան մի առանցք գծել` Թուրքիայի և Ռուսաստանի հերթական հանդիպումից առաջ փորձելով իրեն ապահովագրել անցանկալի պայմանավորվածություններից, որոնք ռուս-թուրքական հարաբերություններում կարծես թե ավանդաբար ձեռք են բերվում Հայաստանի շահերի հաշվին: Ըստ երևույթին Հայաստանը փորձում է կանխարգելել ինչ-որ բաներ` Անկարային ու Մոսկվային ցույց տալով, որ ռուս-թուրքական հերթական գծին կարող են հակադրել Վրաստան-Հայաստան-Իրան որոշակի ուղղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում