ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու համար ԱՄՆ դատարանը Ուզբեկստանի քաղաքացուն դատապարտել է 15 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Դատախազությունը ներկայացրել է փաստեր, որոնց համաձայն` 22-ամյա Ուլուգբեկ Կոդիրովը ծայրահեղական գաղափարներ է ուսումնասիրել համացանցում, ինչպես նաև հավատացել է, որ իր գործողություններով հանդես է գալիս ծայրահեղական կազմակերպության անունից։
Կոդիրովին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն շնորհիվ իրավապահների հետ ակտիվ համագործակցության նրան ավելի մեղմ պատիժ է սահմանվել։
Հիշեցնենք, որ բժշկական համալսարան ընդունվելու համար ԱՄՆ ժամանած Կոդիրովը չի կարողացել հանձնել քննությունները և անօրինական բնակվել է այդ երկրում։ Նրան ձերբակալել են Ալաբա նահանգի մոթելներից մեկում, որտեղ նա գաղտնի գործակալից, ով հետաքննում էր այս գործը, գնել է զենք և զինամթերք։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ցանկանում էր սպանել Բարաք Օբամային։









































