Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ծառուկյանը սատարեց Քոչարյանին

Փետրվարի 12-ին կայացած ԲՀԿ 5-րդ համագումարը իսկապես անակնկալ զարգացում ունեցավ, սակայն ոչ այն տեսանկյունով, ինչով սպասվում էր: Իսկ սպասվում էր, որ Գագիկ Ծառուկյանը համագումարում հայտարարելու էր, որ նախագահի ընտրությանը ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Բայց դա տեղի չունեցավ:

Ծառուկյանը շրջանցեց սատարման թեման և ընդհանրապես իր ելույթում խուսափեց քաղաքական խնդիրները քիչ թե շատ հանգամանալից շոշափելուց: Փոխարենը մեծ տեղ էր տրվել երաժշտական բաղադրիչին և Ծառուկյանը ըստ էության ստիպել էր Սերժ Սարգսյանին նստել ու կես ժամ շարունակ հետևել էկրանի վրա ցուցադրվող երաժշտական տեսաշարին, որտեղ Ծառուկյանի «կյանքն ու գործունեությունն» էր իր ամբողջ «պերճանքով»:

Այդ ամենն իսկապես հոգեբանական լուրջ ճնշում էր Սերժ Սարգսյանի վրա, գուցե ավելին, քան այն, որ Ծառուկյանը չնայած սպասումներին և տեղեկատվական հոսքերին, այդպես էլ չհայտարարեց Սարգսյանին սատարելու մասին:

Բայց ամենամեծ ճնշումը թերևս այն հայտարարությունն էր, որ Ծառուկյանն արեց, երբ Սերժ Սարգսյանն այլևս դահլիճում չէր: Ընտրվելով ԲՀԿ նախագահ, այսինքն` վերընտրվելով, Գագիկ Ծառուկյանը հանկարծ որոշեց խոսել կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու հնարավորության մասին:

Նա չգիտես ինչու կասկածի տակ դրեց իր կուսակցապետական արդյունավետությունը և հայտարարեց, որ եթե ինքը չկարողանա կատարել կուսակցության նախագահի պարտականությունները, ապա դրանք վայր կդնի և ԲՀԿ նոր նախագահ կընտրվի արտահերթ համագումարով:

Այդ ակնարկը բավական հետաքրքրական ակնարկ է, իսկ գուցե նաև սցենարային մի տարբերակ, որի մասին ԲՀԿ-ն հարկ է համարում զգուշացել Սերժ Սարգսյանին: Խոսքն այստեղ ամենայն հավանականությամբ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի մասին: Այլապես դժվար է պատկերացնել, թե ուրիշ ով կարող է ԲՀԿ-ն գլխավորել` Ծառուկյանից բացի: Մեկ էլ երևի Սերժ Սարգսյանը:

Հետևաբար, կա՛մ Ծառուկյանն ակնարկում էր, որ եթե Սարգսյանն իրենից սատարում է ուզում կորզել, ուրեմն պետք է ընդհանրապես կուսակցությունը խլի, կա՛մ էլ Ծառուկյանը իրականում սատարում է հայտնում Ռոբերտ Քոչարյանին` Սերժ Սարգսյանին ակնարկելով, որ նրա ճնշումներից խուսափելու համար կդիմի Ռոբերտ Քոչարյանի օգնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում