LG հոլդինգի մեջ մտնող LG Display ընկերությունը` հեղուկ բյուրեղային դիսփլեյների համաշխարհային խոշորագույն առաջատարը, համաձայնել է կարգավորել ԱՄՆ իշխանությունների հետ խնդիրը` դրա համար որպես փոխհատուցում՝ համաձայնելով վճարելով 380 մլն դոլար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ամերիկյան իշխանությունները մեղադրել են LG Display-ին ինչպես նաև տեխնիկայի մի շարք արտադրողների հեղուկ բյուրեղային դիսփլեյների գինը բարձրացնելու մեջ:
LG-ի ստորաբաժանումը հերքել է գնային համաձայնության գալու փաստը, սակայն որոշել է վճարել տուգանքը` դատարանում հետագա ծախսերից ու քաշքշուկներից խուսափելու համար:
Համաձայնել էին գումարներ վճարել նաև AU Optronics ու Toshiba կորպորացիաները: Առաջինը ԱՄՆ իշխանություններին համաձայնել է վճարել 170 մլն դոլար, երկրորդը` 21 մլն դոլար:








































