Ամերիկացի հայտնի կողոպտիչներ Բոննի Էլիզաբեթ Փարքերի և Կլայդ Բորոուի ատրճանակներն աճուրդի են հանվել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, աճուրդը կկայանա սեպտեմբերի 30-ին Նյու Հեմփշիրում:
Ատրճանակներն առգրավվել են 1934թ. հանցագործ զույգի ձերբակալության ժամանակ: Փորձագետների կարծիքով՝ դրանցից յուրաքանչյուրը կվաճառվի 100-200 հազար դոլարով:
«Ժամանակին նրանք բավական հայտնի էին: Կարծում եմ՝ նրանք այժմ էլ հայտնի են»,- ասել է Բոբի Լիվինսթոնը՝ աճուրդ կազմակերպող RR Auctions ըինկերության փոխնախագահը:
Սեպտեմբերի 30-ին կայանալիք աճուրդում կներկայացվեն նաև Կլայդի գրպանի ոսկե ժամացույցը, նրա նամակը եղբորը, Բոնիի կոսմետիկան:
Բոնին և Կլայդը ԱՄՆ-ում հանցավոր գործունեությամբ են զբաղվել Մեծ ընկճախտի (դեպրեսիայի) տարիներին:









































