ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղության ծրագրի դրույթները խախտելու և Թրեյմսե բնակավայրում ծանր սպառազինություն օգտագործելու մեջ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, իր հայտարարության մեջ նա նշում է, որ «ապշած և ցնցված է» Համայի մոտ գտնվող գյուղից ստացված ինտենսիվ մարտերի, մեծ թվով զոհերի և ծանր հրազենի, ուղղաթիռների և տանկերի կիրառման մասին տեղեկություններից:
Հիշեցնենք, Թրեյմսե բնակավայրում շուրջ 200 խաղաղ բնակիչների սպանության մեջ իշխանությունը և ընդդիմությունը փոխադարձաբար մեղադրում են միմյանց:







































