Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի հայորդյաց տան սաներին

Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան ստեղծագործական խմբերին` ուղեկցությամբ հայորդյաց տան տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի:

Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` տեսուչ Տեր Հայրը տեղեկացրել է, որ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և մոսկվաբնակ հայ բարերար Էդգար Արամյանի հովանավորությամբ հաստատության սաներն ամեն տարի ուխտագնացության են գալիս հայրենի երկիր` այցելելու սրբավայրեր և հաղորդ դառնալու ազգային ու հոգևոր սրբազան արժեքներին: Տեր Հայրն իր խոսքում նշել է, որ հայորդյաց տան ստեղծագործական խմբերը` «Գավիթ» թատրոնը, «Հայասա» ու «Ովսաննա» պարային համույթները և «Նորահրաշ» երգչախումբը, արդեն ելույթներով հանդես են եկել Հայաստանի մի շարք հայորդյաց տներում:

Այնուհետև հայորդյաց տան սաների ներկայությունը համայն հայության նվիրական հոգևոր կենտրոնում ողջունեց Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով երիտասարդների ստեղծագործական ձեռքբերումների կապակցությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայորդյաց տան սաների հաջողությունները վկայությունն են թեմական կյանքում ծավալվող հոգևոր և հայապահպան աշխույժ գործունեության: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին` եկեղեցու հովանու ներքո երիտասարդներին կրթելու և հայ ազգային ավանդները նրանց մեջ միշտ ամուր պահելու ջանքերի համար:

Հանդիպման ժամանակ «Նորահրաշ» երգչախումբը հանդես է եկել ազգային և հոգևոր երգերի գեղեցիկ կատարումներով: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց հայորդյաց տան սաներին` մաղթելով միշտ հավատարիմ մնալ ազգային և եկեղեցական արմատներին, անաղարտ պահպանել իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում