Նյու Ջերսի նահանգի Էսբերի պարկ քաղաքում չեղյալ է հայտարարվել օրենքը, համաձայն որի` արգելվում էր փողոցներում ու հասարակական վայրերում հայտնվել լողազգեստներով: Այս մասին հայտնում է New Jersey 101.5 ռադիոկայանը:
Քաղաքի բնակիչները ողջունել են չինովնիկների որոշումը` հրաժարվել 1958թ.-ին մտցված կանոններից:
Լողազգեստների մասին օրենքից հրաժարվելու մտահղացումը տեղի քաղաքային խորհրդինն է:
Նորմատիվային ակտը չեղյալ է հայտարարվել որպես հնացած ու արտաքին տեսքի մասին ժամանակակից պատկերացումներին հակասող:
«Ժամանակները փոխվում են, ու մտածում եմ` մենք էլ պետք է փոխվենք»,- նկատել է խորհրդի ներկայացուցիչը:
Համաձայն 1958թ. փաստաթղթի` լողազգեստով զբոսնելու համար բնակչուհին պետք է տուգանվեր 2000 դոլարով կամ բանտարկվեր 3 ամսով:









































