Delta Airlines ավիաընկերության՝ Նյու Յորքից Մադրիդ թռիչք իրականացնող Boeing օդանավը թռիչքից կես ժամ անց ստիպված է եղել վերադառնալ Նյու Յորքի «Ջոն Քենեդու» անվան օդանավակայան: Պատճառը օդանավի սանհանգույցում հայտնաբերված կասկածելի մալուխներն էին:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Օդանավում եղել է 206 ուղևոր:
Օդանավակայան վերադառնալուն պես` մասնագետներ են հրավիրվել՝ օդանավում պայթուցիկ սարք որոնելու նպատակով, սակայն նրանք ոչինչ չեն գտել: Մալուխները գտնվել են երկու խողովակների մեջ, որոնք հյութ խմելու ձողիկ են հիշեցրել:
Երկու կասկածյալ ուղևորներ հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել: Հայտնի չէ, թե մալուխներն ինչպես են հայտնվել օդանավում:









































