Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքներն ուսումնասիրող բժիշկները հայտարարել են, որ նա թունավորվել է: Բժիշկներին սակայն չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք Արաֆաթը թունավորվել է հենց ռադիոակտիվ պոլոնիում-210-ից, ինչպես ենթադրում էին շվեյցարացի հետազոտողները, որոնք ուումնասիրել էին հանգուցյալի հագուստը:
Հանձնաժողովի ներկայացուցիչ, հորդանանցի բժիշկ Աբդալլահ Ալ-Բաշիրը նշել է, որ չնայած իրենց չի հաջողվել հաստատել պոլոնիումի օգտագործման փաստը, բայց այդ տարբերակը բացառել չի կարելի:
Ինչպես հաղորդում է իսրայելական Kursor-ը, Արաֆաթի եղբորորդի Նասեր Ալ-Կիդուան արևմտյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վստահությամբ հայտարարել է, որ թունավորման համար պատասխանատուներին դատի կտան:
Հիշեցնենք. օրերս Պաղեստինի իշխանությունները պահանջեցին եվրոպական երկրներից ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Արաֆաթի մահվան հանգամանքները:










































