Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուլիսի 23-ին ջուրն է իջեցնելու Վենեսուելայի պատվերով կառուցված նավթային խոշոր լցանավը: Վենեսուելան դեռևս 2007 թվականին Իրանին պատվիրել է Aframax տիպի 4 լցանավ՝ 94,000 տոննա ջրատարողությամբ: Սակայն Իրանը որոշակի ուղղումներ է կատարել՝ այդ ցուցանիշը հասցնելով մինչև 113,000 տոննայի:
Ներկայումս ավարտվել է առաջին լցանավի կառուցումը, որը շուտով կիջեցվի ջուրը: Լցանավի երկարությունը կազմում է 250 մետր, լայնությունը՝ 44 մետր, բարձրությունը՝ 21 մետր, ջրում ընկղմվածությունը՝ 14.8 մետր: Երկրորդ լցանավի կառուցման աշխատանքներն ավարտվել են 28 տոկոսով: Յուրաքանչյուր լցանավի կառուցումն արժենում է 57 միլիոն եվրո:









































