Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը: Այս անգամ այն տեղի է ունեցել Բաքվի զորամասերից մեկում:
Ուսուցողական հրաձգության ժամանակ զինծառայող Սահիլ Իլգարօղլու Նագիևը տաբելային ինքնաձիգից արձակած կրակոցով սպանել է զինծառայող Աքբեր Նասիրովին և թեթևակի վիրավորել զինծառայող Սուրեթ Մամեդովին: Վերջինս տեղափոխվել է հոպիտալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այս ամենը:









































