Բրազիլիայի Գավաթի խաղարկության «Պալմեյրաս»-«Կուրիտիբոյ» պատասխան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով. երկու հանդիպումների արդյունքում «Պալմեյրաս»-ը գավաթակիր դարձավ:
Սակայն թիմի` հաղթանակի առթիվ տոնակատարությունն ավարտվել է կրակոցներով` Սան-Պաուլոյի տարբեր շրջաններում:
Կրակոցների հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 1-ը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:







































