Wikileaks կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ իսլանդիայի դատարանում շահել է բանկի դեմ ուղղված դատական հայցը, որը 2010թ. արգելափակել էր կայքին տրամադրված նվիրատվությունները:
«Դատարանը որոշում է կայացրել, որ նվիրատվության ալիքը պետք է կրկին բացվի 14 օրվա ընթացքում , հակառակ դեպքում Valitor բանկն ամեն օր վճարելու է 6,2 հազար ԱՄՆ դոլարի տուգանք»,- ասվում է Wikileaks-ի հայտարարության մեջ:
Կայքը բողոքներ է ուղարկել նաև այլ երկրներ` կապված նվիրատվությունների արգելափակման հետ: Եվրահանձնաժողովը սկսել է իր հետաքննությունը:








































