«Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում» ազգային զեկույցի համաձայն` Հայաստանում հիմնական աշխատատեղում աշխատողների աշխատած ժամերի միջին շաբաթական քանակը կազմել է 35 ժամ` գրեթե կրկնակի գերազանցելով երկրորդին (15 ժամ): Այսինքն` հիմնական աշխատատեղում միջինը օրական աշխատում ենք 7 ժամ (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):
Ֆորմալ զբաղվածների աշխատած ժամերի միջին քանակը մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան հիմնական և երկրորդ աշխատատեղերում ոչ ֆորմալ զբաղվածներինը:









































