Thursday, 04 06 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միշտ կմնան աշխարհաքաղաքական մրցակիցներ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է վրաց փորձագետ Նիկա Չիտաձեն:


Պարոն Չիտաձե, Հայվրացական հարաբերությունների բնականոն զարգացման համար էական խոչընդոտ կարող է դառնալ Վրաստանի կողմից Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրացական հատվածը Ադրբեջանին վաճառելու որոշումը: Այսօր որքա՞ն հավանական եք համարում գազատարի նշված հատվածի օտարումը Ադրբեջանին:


  Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական SOCAR-ը հանդիսանում է Վրաստանի շրջաններ գազ մատակարարող ամենախոշոր կազմակերպությունը, իսկ Վրաստանը ավելի քան 80 տոկոսով կախված է Ադրբեջանից մատակարարվող գազից, այս պահին նման հարց չի քննարկվում, համենայնդեպս ես նման բան լսում եմ առաջին անգամ: Իրականում Ադրբեջանը կարող է գնել այդ գազատարը, բայց ես կարծում եմ, որ եթե այդ հարցը օրակարգ մտցվի, ապա Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն այն հանգամանքը, որ այդ գազամուղը ուղղվում է Հայաստան, իսկ Վրաստանն ու Հայաստանը, չնայած մի շարք տարաձայնություններին, ընդհանուր շատ բաներ ունեն:


Վերջերս Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին հանդիպեցին Երևանում:  Ձեր կարծիքով, Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային հրատապության ինչպիսի՞ հարցեր կան: Որո՞նք են այն հարցերի շրջանակը, որ կարող էին քննարկել երկու երկրների ղեկավարները, բացի դպրոցականների օլիմպիադայի մրցույթի հաղթողներին հանդիպելը:


Ես ցանկանում եմ ողջունել ՍարգսյանՍաակաշվիլի հանդիպումը: Իհարկե, հարցերը, որոնք պետք է քննարկեին երկու երկրների ղեկավարները, շատ են: Դրանք վերաբերում են առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում` նաև Վերին Լարսի անցակետի գործունեությանը, Հայաստանից Վրաստանի հարավային շրջաններով դեպի Սև ծով անցնող ճանապարհի շինարարությանը, ինչպես նաև Ջավախքի խնդիրներին և գազատարին:


Պարոն Չիտաձե, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕի դերը Հարավային Կովկասի անվտանգության պահպանման հարցում:


Կարծում եմ, որ այս փուլում ՆԱՏՕն չի ջանում առավել ներգրավված լինել Հարավային Կովկասի երկրների անվտանգության ապահովման հարցերում: Սակայն, հաշվի առնելով Ալյանսի պոտենցիալները, որը եղել է Բալկաններում հավասարակշռության երաշխավորը, և եթե ապագայում էլ ՆԱՏՕն ավելի ակտիվ լինի Կովկասում, ապա դա միայն դրական ազդեցություն կունենա Կովկասի անվտանգության վրա:


Իսկ կոնկրետ ի՞նչ նկատի ունեք նման ենթադրություն անելով: Դուք հավատո՞ւմ եք ՆԱՏՕի և Ռուսաստանի հարաբերությունների երկարատև կարգավորմանը:


Առաջին հերթին դա վերաբերում է Վրաստանի անդամությանը ՆԱՏՕին: Օրինակ` եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕի անդամ, ապա դա կնվազեցնի Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ հերթական ագրեսիայի դրսևորման հավանականությունը: Իսկ հավասարակշռությունը Վրաստանում կարող է դրական ազդել խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի վրա: ՆԱՏՕի և Ռուսաստանի միջև որոշակի սերտացում տեղի կունենա, չնայած նրանք ամեն դեպքում կմնան աշխարհաքաղաքական մրցակիցներ:  


Վրաստանը ձգտում է անդամագրվել ՆԱՏՕին , բայց ՆԱՏՕն, ակնհայտորեն չցանկանալով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թբիլիսիի այդ հայտը չի դնում օրակարգում:


Այստեղ հակասություններ կան ՆԱՏՕի անդամների միջև` որոշ երկրներ ակտիվորեն պաշտպանում են Վրաստանի անդամակցությունը: Դրանք են` ԱՄՆն, Բալթյան երկրները, Արևելյան Եվրոպայի երկրները, Մեծ Բրիտանիան: Ցավոք, ՆԱՏՕի անդամ մի շարք առաջատար եվրոպական երկրներ գերադասում են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց ընդհանուր համատեքստում ՆԱՏՕՎրաստան համագործակցությունը շարունակվում է, և Վրաստանն իրականացնում է տարեկան ազգային ծրագիրը:


Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է անդամագրվել ՆԱՏՕին, Ադրբեջանն էլ աշխատում է համագործակցել թե՛ ՆԱՏՕի, թե՛ ՀԱՊԿի հետ: Ձեր կարծիքով, այս իրավիճակը որքա՞ն կարող է շարունակվել և փոփոխվելու դեպքում դեպի ո՞ւր կարող է ընթանալ:


Կարծում եմ, որ մոտակա ապագայում այս իրավիճակի փոփոխություններ չեն լինի, չնայած Հայաստանն ու Ադրբեջանը հետագայում էլ  շարունակելու են ակտիվորեն զարգացնել ՆԱՏՕի հետ համագործակցությունը:


Հայտնի է, որ ՆԱՏՕի ստանդարտները վերաբերում են ոչ միայն բանակներին և դրանց կառուցվածքին, այլ նաև ներառում են բազմաթիվ դեմոկրատական ստանդարտներ, առանց որոնց լուրջ չէ խոսել մեր տարածաշրջանի եվրատլանտյան ինտեգրացիայի մասին: Պարոն Չիտաձե, Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել ՆԱՏՕն և Հարավային Կովկասի հասարակությունները մերձեցման ճանապարհին:


Այո, իրականում ՆԱՏՕն առաջին հերթին ժողովրդավարական երկրների համագործակցություն է: Այնպես որ, Հարավային Կովկասի երկրների հետագա ժողովրդավարացումը անհրաժեշտ է, ինչն ավելի շատ վերաբերում է Վրաստանին, քանզի վերջինս ցանկանում է դառնալ ՆԱՏՕի անդամ: Վրաստանում անհրաժեշտ է իրականացնել դատական և ընտրական համակարգերի բարեփոխումներ:


Հայտնի է, որ Ռուսաստանը չափազանց հիվանդագին է ընդունում ՆԱՏՕի ցանկացած գործունեություն հետխորհրդային երկրներում`  նույնիսկ երկկողմ հարաբերությունների մակարդակում: Կարծիք կա, որ Օբամայի հայտարարած «վերբեռնման» քաղաքականության նպատակն է համոզել Ռուսաստանին, որ ՆԱՏՕն սպառնալիք չէ: Պարոն Չիտաձե, ի՞նչ եք կարծում, նման քաղաքականությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:


Ես կարծում եմ, որ Ռուսաստանին շատ դժվար է համոզել, որ ՆԱՏՕն իր համար սպառնալիք չի կարող լինել: Ռուսաստանը անընդհատ կարիք ունի թշնամու կերպարի առկայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում