Գերմանական ոստիկանությունը սկսել է ստուգել Anonymous խմբի ցանցահենների գործողությունները: Այս մասին հայտարարել է WDR-ը` հիմնվելով Դյուսելդորֆի ոստիկանության ներկայացուցչի` Ֆրանկ Շոյլենի տեղեկատվության վրա: Ստուգումների պատճառ է հանդիսացել մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարող ցանցահենների խումբը: Ակցիայի մասին հաղորդագրությունը ցանցահենները հրապարակել են YouTube-ում:
Anonymous խմբի ցանցահեններ-ը ջարդել էին արգելված բովանդակությամբ կայքեր, ապա հրապարակել էին այդ էջերի այցելուների տվյալները: Մասնավորապես ինտերնետում հայտնվել էր նրանց էլեկտրոնային հասցեները և նիկերը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ցանցահենները կիրառում են անօրինական մեթոդներ, քանի որ նրանք հրապարակում են անձնական տեղեկատվություն: Դրա հետ մեկտեղ իրավապաշտպան մարմինները խոստովանել են, որ կիրառում են Anonymous-ից ստացված տվյալներ` մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարելու համար:







































