Грузия Online-ի փոխանցմամբ՝ հուլիսի 16-ից Վրաստանում մեկնարկում է պետական նոր ծրագիր՝ յուրաքանչյուր գյուղին համակարգիչներ: Այսօր Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել են այդ նախագծի մանրամասները:
Վրաստանի արդարադատության փոխնախարար Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ առաջին փուլում ծրագիրն իրենում ներառում է ողջ երկրով մեկ մոտ 300 գյուղ, որոնցում բնակչությունը թիվը գերազանցում է 1500-ը: Յուրաքանչյուր բնակավայրի երկու բնակչի կհանձնեն համակարգիչներ ու կանցկացնեն ինտերնետ:
Հենց նրանք էլ իրենց համագյուղացիներին կսովորեցնեն համակարգչային գիտելիքներ, ինտերնետում անհրաժեշտ տեղեկատվության ստացում, կոմունալ ծառայությունների վճարում: Գյուղացիները կկարողանան անգամ իրենց արտադրանքը վաճառել օնլայն ռեժիմով: Մի քանի օր անց նախագծի մասնակիցների համար մեկնարկելու են հատուկ դասընթացներ:
Արդեն 1500 գյուղեր պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այդ ծրագրին, որն ամբողջովին կգործի սեպտեմբերին:









































