Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12.30-ին Էլբորզ արդյունաբերական քաղաքում:
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմը՝ երկու մարդ: Ինքնաթիռն ընկել է երկաթուղու հարևանությամբ: Ինքնաթիռը պատկանել է գյուղատնտեսական օբյեկտներին ծառայություններ մատուցող ավիաընկերությանը:










































