Նորզելանդացի անասնաբույժները օգնություն են ցուցաբերել բադին, որն ի ծնե զրկված է եղել կտուցի ստորին հատվածից: Թերհաս հատվածը փոխարինել են մետաղական պրոթեզով: Ինչպես գրում է Kapiti Observer-ը, ներկայում թռչունը գտնվում է Փետրավորների օգնության վելինգտոնյան կենտրոնում և իրեն լավ է զգում: Նա կապրի վանդակում՝ իր ցեղակիցների հետ, որոնք նախկինում ստացած տարբեր տրավամաների պատճառով չեն կարող վերադառնալ վայրի բնություն:
Մետաղական կտուցի ամրացման համար թռչունին 6 վիրահատության են ենթարկել: Այժմ նա կարողանում է հեշտությամբ սնվել, ինչը նախկինում նրա համար ավելի քան բարդ էր:
Մետաղական պրոթեզն արժե մի քանի հարյուր դոլար: Այժմ արդեն մասնագետները կկարողանան օգնություն ցուցաբերել տարբեր հանգամանքներում կտուցից զրկված թռչուններին:
Անասնաբույժները նշում են, որ Բիկին կարողացել է հաղթահարել դժվարությունները և նույնիսկ կարողացել վիրահատությունից հետո ավելացնել քաշը: Եթե նա ջանասիրաբար չպայքարեր, ապա անասնաբույժները ստիպված կլինեին նրան էֆթանազիայի ենթարկել:










































