Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Վրաստանի առաջարկած «չեզոք անձնագրերը» և «ինքնության չեզոք վկայականները»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերինտեգրման նախարար Էկա Տկեշելաշվիլին:
Ավելի վաղ այդ անձնագրերը ճանաչել են Չեխիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Բուլղարիան: Բացի այդ, հունիսին ԱՄՆ-ը հայտարարեց, որ շուտով կճանաչի դրանք: Աբխազիայում և Հարավային Օսիայում հայտարարում են, որ իրենց պետք չեն այդ անձնագրերը:









































