Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 1998 զեկուցել է այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թոնի Բլեերին, որ տվյալներ է հավաքել ՉԹՕ-ների վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել երկրի Ազգային արխիվի կողմից հուլիսի 12-ին հրապարակված փաստաթղթերից:
ՊՆ-ում այդ ժամանակ գոյություն ուներ առանձին բաժին, որը զբաղվում էր ՉԹՕ-ների հետ կապված հարցերով: Վարչապետի գրասենյակն այնտեղ համապատասխան հայց էր ուղարկել՝ կապված կառավարական տեղեկատվությանը քաղաքացիներին մատչում տրամադրելու օրենքի մշակման հետ: The Daily Telegraph-ը գրում է, որ Բլեերը ցանկանում էր իմանալ նախարարության քաղաքականությունն այդ ոլորտում, քանի որ ուֆոլոգները պատրաստվում էին այդ օրենքն օգտագործել ՉԹՕ-ների մասին կառավարական տվյալներ ստանալու համար:
Ի պատասխան՝ նախարաությունը նշել էր, որ գերատեսչությունը միայն «սահմանափակ հետաքրքրություններ ունի ՉԹՕ-ների հարցում»: Ընդ որում, նախարարության պատասխանից հետևում էր, որ գերատեսչության աշխատակիցները ՉԹՕ-ների գոյության փաստը գործնականում չեն բացառում:
The Times-ը գրում է, թե այդ տվյալները վկայում են այն մասին, որ իշխանությունները բազմաթիվ հետաքննություններ են անցկացրել ՉԹՕ-ների երևալու և այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգումների վերաբերյալ: ՊՆ հատուկ աշխատակիցը նույնպես հաստատել է իրենց կապը ուֆոլոգների հետ: 1990-ականներին անցկացված հետաքննություններից մեկի համաձայն՝ գերատեսչության փորձագետները եկել են այն եզրակացության, որ ՉԹՕ-ների երևալը կարող է բացատրվել երեք պատճառներով. ռազմական հետախուզություն, գիտական հետազոտություն կամ զբոսաշրջություն: Դրանց մոտ հստակ արտահայտված թշնամանք չի եղել:












































