Մոնբլանում ձնահյուսքը հանգեցրել է 6 լեռնագնացնեի մահվան: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, 8 մարդ վիրավորվել է: Փրկարարները փնտրում են անհետ կորածներին, որոնց թիվն առայժմ հայտնի չէ:
Նախնական տվյալներով՝ ձնահյուսքը ծածկել է տարբեր երկրների 28 զբոսաշրջիկներից բաղկացած խումբը: Ինչպես հաղորդում է Europe1-ը, լեռնագնացների մեջ եղել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Սերբիայի քաղաքացիներ:
Շամոնի քաղաքի լեռնային ոստիկանությունն ահազանգ ստացել է միայն առավոտյան 6:30-ին: Տուժածներից մեկը զանգով հայտնել է, որ ձնահյուսքն իջել է Մոն Մոդի լեռան վրայից, որը Մոնբլանի լեռնազանգվածի մի մասն է:
Տուժածներին օգնության է ուղարկվել մի քանի տասնյակ ոստիկաններից ու փրկարարական շներից բաղկացած խումբ: Ձնահյուսքի պատճառը չի հաղորդվում:









































