Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը հրաժարվում է ամեն տիպի փոխզիջումներից.
«Բոլորին հասկանալի է, որ եթե Հայաստանի զինված ուժերը չգտնվեն Ադրբեջանի տարածքում, ապա չեն լինի նաև զինված միջադեպեր, անհրաժեշտ չեն լինի դիպուկահարներ, միջադեպերի հետաքննման մեխանիզմներ: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում հետագայում նույնպես շարունակել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորման գործընթացը:
Մենք կարծում ենք, որ դրա հնարավորությունները սպառված չեն: Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ ուժային մեթոդներով չի կարելի փոխել ինքնիշխան պետության սահմանները»:









































