Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` «Մայամի»-ն պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագրեր է ստորագրել հարձակվող Ռաշարդ Լյուիսի և պաշտպան Ռեյ Ալենի հետ:
Անցած մրցաշրջանում «Վաշինգթոն»-ի կազմում Լյուիսը միջինում վաստակել է 7.8 միավոր, տիրել է 3.9 անդրադարձի և կատարել 1.0 արդյունավետ փոխանցում` խաղադաշտում անցկացնելով 26.0 րոպե:
Ալենի ցուցանիշներն են համպատասխանաբար 10.7, 4.1, 1.0 և 34.2:








































