Հունաստանում գործազրկությունը 2012թ. ապրիլին նոր ռեկորդ է սահմանել` կազմելով 22.5 տոկոս: Այս մասին են վկայում հունական ELSTAT վիճակագրական գործակալության տվյալները:
Ցուցանիշն աճել է 0.5 տոկոսային կետով` համեմատած նախորդ ամսվա ցուցանիշի հետ` 22 տոկոս:
Աշխատաշուկայում ստեղծված ծանր իրավիճակը ավելի էր բարդացել երկրի կառավարության` կոշտ տնտեսական միջոցառումների ֆոնին: Բյուջեի դեֆիցիտի կրճատման ծրագիրը, ինչը հունական իշխանությունները իրականացնում են միջազգային վարկատուների` ԱՄՀ-ի, Եվրահանձնաժողովի ու ԵԿԲ-ի ճնշման տակ, հունական աշխատաշուկայի համար դարձել է ձեռնարկությունների սնանկացման ու զանգվածային կրճատումների պատճառ :









































