Saturday, 13 06 2026
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Միասնական արդարացումներ

Թեև Հայաստանի քաղաքական դաշտում օրեցօր ավելի է ամրապնդվում նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի թեման, և արդեն իսկ կան քաղաքական ուժեր (ՀՅԴ և Հայ ազգային կոնգրես), որոնք կողմ են արտահայտվել դրան, այնուհանդերձ, երևի թե քաղաքական-հասարակական օրակարգում այդպիսով ավելի շատ արհեստական հարց է հասունանում, որը հետագայում ոչ թե համակարգի դեմ հասարակության հաջողությանը, այլ ընդամենը նոր քաղաքական խաղերին և արդարացումներին է ծառայելու: Դրա մասին է վկայում նաև այն, որ, օրինակ, հայտարարելով միասնական թեկնածուի գաղափարի հանդեպ դրական վերաբերմունքի մասին` այդ ուժերից ոմանք արդեն իսկ հայտարարում են, որ չեն պատկերացնում այլ թեկնածուի շուրջ քննարկում` բացի իրենց թեկնածուից:

Խնդիրը, սակայն, ամենևին այս կամ այն անձի միասնական թեկնածու լինելը չէ: Դա, եթե կուզեք, տեխնիկական հարց է, եթե չի լուծվում այլ ստրատեգիական կարևորության հարցը՝ ընտրությունների գործընթացի վերահսկողությունը, կեղծիքների ճանապարհի արգելափակումը: Իսկ այստեղ արդեն միասնական թեկնածուն դառնում է միֆական ինչ-որ եզրույթ, քանի որ անհրաժեշտ են զորեղ մեխանիզմներ` վերահսկողությունն իրականացնելու համար:

Խորհրդարանական ընտրությունները վկայեցին, որ միասնականությունն ավելի շատ տրաֆարետ է, հռչակագիր, քան ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու առարկայական միջոց: Բանն այն է, որ երեք ուժերը, որոնք միասնական շտաբ ձևավորեցին՝ ՀՅԴ, Կոնգրես և ԲՀԿ, ամպագոռգոռ խոստումներ և հայտարարություններ էին անում այդ միասնականության ազդեցիկության վերաբերյալ: Վարդան Օսկանյանը նույնիսկ հայտարարեց, թե ԲՀԿ-ն միայնակ այնպիսի վերահսկողություն է իրականացնելու, որ բոլորն են զարմանալու: Ընտրության արդյունքը ցույց տվեց, որ չնայած ամպագոռգոռ հայտարարություններին՝ միասնական ուժերը որևէ կերպ չկարողացան ՀՀԿ-ին խոչընդոտել ընտրախախտումների և զանազան մանիպուլյացիաների միջոցով ստանալու իրեն ցանկալի արդյունքը: Եվ այստեղ անկասկած դեր խաղաց նաև այն, որ ԲՀԿ-ն էլ իր համար ցանկալի արդյունք ստացավ ոչ պակաս խախտումների և մանիպուլյացիաների միջոցով՝ տրակտորներից սկսած, ակնոցներով և բաժանվող փողով վերջացրած, ինչի կապակցությամբ նույնիսկ մի անձ բերման ենթարկվեց իրավապահների կողմից:

Թե ինչու միասնականությունը չկարողացավ կանխել ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը` որևէ մեկը հանրությանը այդպես էլ չբացատրեց, այդ միասնական շտաբի ներկայացուցիչներից որևէ մեկը այդպես էլ հանրությանը չփորձեց հիմնավոր կերպով ներկայացնել, թե ինչու չհաջողվեց իրագործել ամպագոռգոռ հայտարարությունները: Մինչդեռ գլխավոր խնդիրը հենց այստեղ է՝ կանխել ընտրակեղծարար մեքենայի ընթացքը:

Կարո՞ղ են արդյոք քաղաքական ուժերը միասնական թեկնածուից առաջ որևէ միասնական մեթոդոլոգիա, միասնական առաջարկ ներկայացնել հասարակությանը այդ առումով, ընտրակեծղարարության դեմ պայքարի, ընտրական վերահսկողության գործնական մեխանիզմ առաջարկել կամ ներկայացնել և ստանձնել այդ մեխանիզմը կյանքի կոչելու պատասխանատվություն: Հենց սա է խնդիրը, ու այստեղ է, որ խնդրի լուծման անկարողությունը կքողարկվի հերթական միասնական ֆորմատով և դրանից բխող դեկլարացիաներով, որովհետև ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ արդարանում է, ինչով խորհրդարանական ընտրություններից հետո զբաղված են դրանից առաջ հասարակությանը զարմացնել խոստացող ուժերը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում