Վրացական «Իվերոնի» գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերում անցկացվում են հատուկ դասընթացներ, որոնք կոչված են ընդդիմության «մերկացմանը»: Դա պայմանավորված է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով:
Բանակի անձնակազմին ասում են, որ ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ռուսական գործակալ է, որ բիզնես ունի Ռուսաստանում: Դրանով իսկ ատելություն է սերմանվում նրա նկատմամբ: Այս մասին հայտնել է զինծառայողների շրջանում եղած աղբյուրը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:









































