Պեկինի մետրոպոլիտենում նոր ծառայություն է գործում: Այն ուղևորները, որոնք ամբոխի մեջ կորցրել են իրենց կոշիկները, որպես փոխնորդ կստանան ռետինե հողաթափեր: Այս մասին հաղորդում է China Daily-ն: Մետրոպոլիտենի նոր ծառայությունը կկարողանա օրական սպասարկել 200 հաճախորդի:
Վարձույթի կետերը հայտնվել են Չինաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի 182 կայարաններում: Հողաթափերը կառաջարկվեն 3 գունային լուծումներով, որպեսզի հաճախորդը կարողանա հագուստի գույնին համապատասխան կոշիկ ընտրել:
Պեկինի մետրոպոլիտենի գերբեռնվածությունը սուր խնդիր է: Նոր ծառայությունը գործում է բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով, որոնք պիկ ժամերին կորցրել են իրենց կոշիկը: Խնդիրը հրատապ է մասնավորապես ամռանը, քանի որ սանդալները հեշտությամբ են դուրս գալիս ոտքերից:









































