ԼՂ հակամարտության կարգավորման դինամիկան, որ նկատելի էր Կազանից հետո, ակնհայտ է դարձնում, որ զարգացումները տեղի չեն ունենում Մադրիդյան սկզբունքների համաձայն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները, հետևաբար նրա վրա մեծ ճնշումներ պետք է բանեցվեն: Միաժամանակ, Ադրբեջանն իր իսկ պահվածքով, իր հրահրած սադրանքներով վերջին շրջանում միջազգային հանրությանը կարծես օգնում է իր վրա ճնշումներ գործադրելու հարցում»,-ասաց Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի իսկ ջանքերով ստատուս-քվոն խորանում է:







































