РБК-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել ազատ արձակել քրիստոնյա քահանա Յուսեֆ Նադարխանիին, որին մահապատիժ է սպառնում: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում:
Ներկայիս դրությամբ, արդեն 1000 օր է, ինչ Նադարխանին գտնվում է անազատության մեջ: 2010 թվականին Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել այդ դատավճիռը, որը կայացրել էր Իրանի հյուսիսում ընկած Ռեշտի դատարանը, որը պետք է նորից դիտարկի քահանայի գործը: Սակայն Ռեշտի դատարանը կարող է քահանային նորից դատապարտել մահապատժի:
Գիլանի փոխնահանգապետը հայտարարել է, որ Նադարխանիի կրոնական պատկանելությունը չի հանդիսանում դատական քաշքշուկների առարկա: Չինովնիկների խոսքերով՝ ամբաստանյալը սիոնիստ և դավաճան է, որը խախտել է անվտանգության մի շարք օրենքներ:
Իրանական օրենքներով արգելված է իսլամից այլ կրոններին անցում կատարելը: Շարիաթի օրենքներով հանցագործը կարող է խուսափել մահապատժից, եթե նա զղջա և հրաժարվի կրոնափոխությունից: Սակայն Նադարխանին բազմիցս մերժել է հրաժարվել քրիստոնեությունից:








































