Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել է զինված միջադեպ: Այն տեղի է ունեցել Շամկիրի զորամասում:
Նախնական տվյալներով՝ զինծառայող Չինգիզ Բադալովը տաբելային զենքից անզգուշաբար կրակել է իր ծառայակից Սալեհ Վալեհօղլու Գորադաևի վրա, որը դրա հետևանքով զոհվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է այդ փաստը:









































