«Ժողովուրդ»-ը տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն ազատման դիմում է գրել: Մինչ այդ Հունանյանը գտնվում էր արձակուրդի մեջ:
Թերթի հետ զրույցում Շ. Հունանյանն ասել է, թե մամուլի քարտուղարը ևս պետք է իր ղեկավարի հեռանալուց հետո հեռանա այնտեղից. «Պարոն Քուշկյանի հետ եմ միշտ աշխատել և չեմ ցանկանում ուրիշի հետ աշխատել, դրա համար էլ ազատման դիմում եմ գրել»:









































