«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` այնքան էլ հարթ չեն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հարաբերությունները:
Ավելին, այս երկու կուսակցություններում միմյանց հանդեպ լուրջ անվստահություն կա, ինչի արդյունքում էլ նրանք սկսել են ամեն քայլափոխի վերահսկել իրար` և խորհրդարանում, և ԱԺ-ից դուրս: Ավելին, այս կուսակցությունների առանցքային ներկայացուցիչները մասնավոր զրույցներում քննադատում ու մեղադրում են իրար, նույնիսկ ափսոսում, որ ԱԺ ընտրություններին մասնակցել են իրար հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հերքել է այս տեղեկությունները` դրանք համարելով անհիմն սուտ:










































