Պակիստանում զինյալերը կրակ են բացել ոստիկանական հանրակացարանի վրա, ինչի հետևանքով 8 ոստիկան սպանվել է, ևս 9-ը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Լահոր քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ գրեթե բոլոր զոհերը և վիրավորները եղել են երկրի հյուսիս-արևմուտքից, որտեղ սովորաբար զինյալները հաճախակի են հարձակումներ իրականացնում իշխանության ներկայացուցիչների վրա: Այս ոստիկանները Լահոր էին եկել վարժանքների մասնակցելու համար։









































