Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Իրաքում Սիրիայի դեսպան Նաուաֆ Ալ-Ֆարիսը հրաժարական է տվել իր պաշտոնից և անցել ընդդիմության կողմը։ «Ֆեյսբուք»-ում տարածված տեսանյութում նա հայտարարել է, որ իրոք «միացել է Սիրիայի հեղափոխական ուժերին»։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշենք, որ Ալ-Ֆարիսն առաջին բարձրաստիճան դիվանագետն է, որ լքում է «Բաշար Ալ-Ասադի ճամբարը»։ Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչը, որտեղ միավորված են սիրիական ընդդիմադիր ուժերը, հայտարարել է, որ առաջիկայում Ալ-Ֆարիսին կհետևեն շատ այլ դիվանագետներ։
Հիշեցնենք, որ նման գործընթացը շարունակվում է սիրիական բանակում։ Բազմաթիվ գեներալներ և սպայական կազմի ներկայացուցիչներ լքել են երկիրը։









































