Անցած օրվա ընթացքում Սիրիայում իրավապաշտպանների տվյալներով` զոհվել է ամենաքիչը 52 մարդ:
Համաձայն ստացված տեղեկությունների` մեծամասնությունը դարձել են Դամասկոսում տեղի ունեցած բախումների զոհեր: Բանակային ստորաբաժանումները շարունակել են Հոմս գավառի ռմբակոծությունը: Ամենից շատ տուժել է Ռաստան քաղաքը:
Սիրիական ընդդիմության տվյալներով`
Զինված հակամարտությունը սիրիական ընդդիմության և իշխող ռեժիմի միջև շարունակվում է մեկ տարուց ավելի և արդեն վերաճել է քաղաքացիական պատերազմի: Այս ընթացքում արդեն մահացել է 10 հազարից ավելի մարդ:







































