Գերմանիայում հրեական և մահմեդական կազմակերպությունները որոշել են միավորել ուժերը, որպեսզի պաշտպանեն իրենց թլպատվելու իրավունքը:
Հունիսին Քյոլնի տեղական դատարանը սահմանել էր, որ կրոնական սկզբունքներից ելնելով՝ տղաների թլպատումը հավասարազոր է նրանց մարմնական ծանր վնասվածքներ հասցնելուն:
Մի քանի հրեական և իսլամական կազմակերպություներ արդեն ելույթ են ունեցել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ այդ արարողությունն իրենց հավատքի հիմքն է և պահանջել են իրավական պաշտպանություն:
Քյոլնի դատարանի որոշումը, որը նույնպես քննադատության է ենթարկվել իսրայելական խորհրդարանի կողմից, չի տարածվում ամբողջ Գերմանիայի տարածքում: