“Аэрофлот”-ի Ил-96 ինքնաթիռը Կիպրոսում Լարնակայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ գլորվելով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, գրում է rosbalt.ru-ն:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը, որն ուղևորվել էր Մոսկվայից SU2071 չվերթով , այրվել է և անիվը դուրս եկել: Հրշեջները կարողացել են արագ հանգցնել կրակը, իսկ օդանավակայանի աշխատակիցները ուղևորներին հասցրել են տերմինալ:
274 ուղևորներից և անձնակազմի 13 անդամից ոչ ոք չի տուժել: Հետադարձ չվերթը հետաձգվել է: “Аэрофлот”-ը ուղևորների հետևից մեկ այլ օդանավ է ուղարկել , իսկ Ил-96-ը կվերանորոգվի Լարնակայում:










































