Պակիստանյան ռազմաօդային ուժերի Ми-17 ուղղաթիռը չորեքշաբթի օրը երկրի հյուսիսում փորձնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել: Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու օդաչուները, հաղորդում է DawnNews-ը:
Աղետի պատճառները դեռ անհայտ են: Ռազմաօդային ուժերի հանձնաժողովը սկսել է իր հետաքննությունը:
Միջին բազմանպատակային ուղղաթիռ Ми-17-ը Ми-8-ի մոդեռնացված տարբերակն է: Ունիվերսալությունն ու բարձր թռիչքա-տեխնիկական բնորոշիչներն այն դարձրել են աշխարհում ամենատարածված ուղղաթիռը:










































