Ավելի վաղ առաջ քաշված այն տեսակետը, թե Facebook-ում երկար ժամանակ անցկացնողների մոտ առկա է դեպրեսիվ տրամադրություն, կամ նրանք ունեն ցածր ինքնագնահատական, վիճարկվել է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի կողմից: Այս մասին հայտնում է MSNBC.com-ը:
Վիսկոնսին համալսարանի հետազոտողները կապ չեն գտել սոցիալական մեդիայից օգտվելու և դեպրեսիայի միջև: Հետազոտողները հարցումներ են անցկացրել Wisconsin-Madison համալսարանի 18-23 տարեկան 190 ուսանողների շրջանում: Նրանք հետևել են ընկճախտով տառապող ուսանողների վարքին: Հետազոտողները տեքստային հարցեր են ուղարկել սոցիալական կայքերի նրանց էջեր՝ պարզելու այցելությունների քանակն ու տևողությունը:
Մասնակիցների կեսից ավելին դեպրեսիայի ժամանակ սոցիալական ցանցերում ամբողջ շաբաթվա ընթացքում անցկացրել է 3 րոպե: 38 տոկոսը սոցիալական ցանցը օգտագործել է 2 ժամից պակաս:Եվ միայն 8 տոկոսն է Facebook-ում անցկացրել ավելի քան 2 ժամ:
Սա վկայում է այն մասին, որ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելը միշտ չէ, որ խոսում է դեպրեսիայի մասին:









































