Ինչպես տեղեկացնում է Tulsa World-ը, հետազոտողները կոչ են անում ծնողներին հետևել, թե ինչով են զբաղված իրենց երեխաները: Առաջին հայացքից անմեղ թվացող զբաղմունքը՝ հեռուստացույց դիտելը, կարող է երեխայի մոտ ծխելու վնասակար սովորության առաջացման պատճառ դառնալ:
Դարթմաութի Գեյզելի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ֆիլմերում ծխող կերպարները կարող են ստիպել երեխային ծխել: Գիտական տերմինաբանության մեջ դա հայտնի է «սառը գործոն» անվամբ: Գիտնականների խոսքով ՝ ֆիլմերի դիտումից հետո ծխելու փորձ անելու հավանականությունը մեծանում է 33-49 տոկոսով:
«Ծնողները պետք է երեխաների համար մեդիա դիետա սահմանեն՝ այնպես, ինչպես սննդի հարցում»,- ասել է հետազոտության մասնակից Ջեյմս Սարջենթը:









































