«Մութ ասպետը», «Սկիզբը» և «Հեղինակություն» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը արժանացել է պատվի՝ իր ձեռքերի և ոտքերի հետքերը թողնելու Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, բրիտանացի ռեժիսորին այդ առիթով շնորհավորել են Գերի Օլդմանը, Ջոզեֆ Գորդոն-Լևիտը, Էնն Հեթեուեյը, Քրիստիան Բեյլը, Մորգան Ֆրիմանը և Մայքլ Քեյնը:
«Առաջին անգամ ես Հոլիվուդ եմ եկել 15 տարեկանում՝ որպես զբոսաշրջիկ,- ասել է Քրիստոֆերը:- Հիշում եմ, թե ինչպես էի լուսանկարում հայտնի մարդկանց ոտքերի և ձեռքերի հետքերը: Մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր կկարողանամ իմ հետքերն էլ թողնել փառքի ծառուղում:Ես երբեք չեմ համարձակվել երազել այդ մասին»:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին հայտնի են դարձել 2013-ին Փառքի ծառուղու աստղի թեկնածուների անունները: Առաջինների շարքում են Հելեն Միրենը, Ջենիֆեր Հադսոնը, Ջեյմս Ֆրանկոն և Backstreet Boys-ը: Սպասվում է, որ հաջորդ տարի հայտնի բուլվարում պատվավոր աստղի կարժանանա 24 մարդ:









































