Նավթի համաշխարհային գներն այսօր բարձրանում են ԱՄՆ-ում վառելիքի պահուստների նվազման ֆոնին:
Մոսկվայի ժամանակով 09:25-ի դրությամբ՝ Brent ապարանքանիշի նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը աճել է 0.37-ով` մինչև 98.34 դոլար 1 բարելի դիմաց:
Ամերիկյան թեթև նավթի WTI մակնիշի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով ու հասել է մինչև 84.29 դոլարի 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Նախօրեին նավթը էժանացել էր այն բանից հետո, երբ Նորվեգիայի նավթագազային ոլորտի աշխատակիցները դադարեցրին գործադուլը: Նավթի գների նվազման վրա ազդել էին նաև ՉԺՀ-ի ներմուծման ծավալների կրճատման վերաբերյալ լուրերը:








































