«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է:
Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվարին Երևանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչև հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ. «Բժիշկը արձակուրդ է գնացել, չգիտեմ` կոնկրետ 15-ին է լինելու տեղափոխումը, թե՞ մի քիչ ուշ: Բայց բժիշկները ստուգել ու տեսել են, որ էդ ուռուցքը կա, ու պետք է նորից վիրահատվի»:
Զրուցակիցը թերթին տեղեկացրել է, որ եթե թույլ տան, «Տեր-Պողոսյանին դուրս կտանենք, դա էլ կանենք, որպեսզի 100-տոկոսանոց լինի»: Վերջինս հավելել է, որ մանկապղծության համար դատապարտված Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդանի քրեակատարողական հիմնարկում:









































