Սերբիայի 5 կուսակցությունների առաջնորդներ, որոնք մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ստացել էին 131 տեղ (250-ից), համաձայնության են եկել կոալիցիա ձևավորել կառավարություն կազմելու համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով սերբական «Պոլիտիկա» թերթին:
Կոալիցիա ձևավորել են նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Սերբական առաջադիմական կուսակցությունը, Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը, Սերբիայի միավորված թոշակառուների կուսակցություն, «Միասնական Սերբիան» և «Սերբիայի միավորված շրջաններ» կուսակցությունը:
Կառավարության ձևավորման աշխատանքներին կոալիցիա մտած կուսակցությունները կանցնեն հուլիսի 23-ին խորհրդարանի խոսնակի ընտրությունից հետո: