Սուդանի կառավարությունը պատրաստվում է երկխոսություն նախաձեռնել ընդդիմադիր կուսակցությունների հետ երկրում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սուդանի առաջին փոխնախագահ Ալի Օսման Մուհամմեդ Տահան:
Նա հավելել է, որ երկխոսությունն առնչվելու է նաև նոր սահմանադրության մշակմանը:
Տահան նշել է, որ բոլոր վիճելի հարցերը, այդ թվում նաև նոր սահմանադրության նախագիծը, բաց են լինելու լայն քննարկման համար:
Երեք շաբաթ առաջ սուդանական ընդդիմությունը գլխավորել էր բազմաքանակ ցույցերն ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականության, որը հանգեցրել էր վառելիքի և այլ ապրանքների գների բարձրացմանը: Այս կապակցությամբ Տահան համոզված է, որ սուդանցիների մեծ մասը գիտակցում է կառավարության կողմից ձեռնարկվող տնտեսական միջոցառումների անհրաժեշտությունը:
Սուդանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել Հարավային Սուդանի բաժանումից հետո, որին բաժին է ընկնում նավթի հանքատեղերի 75%-ը:









































