Միջազգային պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ Բաղդադում շատ լավ բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Նուլի ալ-Մալիքի հետ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Свобода ռադիոկայանը` Անանը ավելի վաղ հանդիպել էր Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեխիին:
ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը վստահություն է հայտնել, որ Իրանը կարող է դրական դեր խաղալ սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման համար:
Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նշել է, որ նրան անհրաժեշտ է հնարավորություն տալ խոստացված բարեփոխումները իրականացնելու համար:
Հավելենք, որ Քոֆի Անանը պետք է հուլիսի 11-ին զեկուցի ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայում տիրող իրավիճակի և Դամասկոսում իր կողմից իրականացված բանակցությունների վերաբերյալ:









































